Աստծո կանչը
Հոկտեմբերի 3
Արդարության գործերը խաղաղությամբ պիտի կատարվեն,
արդարությունը անդորրություն պիտի հաստատի, հույս
ունեցողները հավիտյան պիտի մնան (Ես. ԼԲ. 17):
Հանգիստ եղեք և իմացեք, որ Աստված եմ: Երբ հոգին ձեռք բերի այս անդորրությունը, միայն այն ժամանակ ճշմարիտ գործ կկատարվի. միտքը, հոգին ու մարմինը իրապես կզորանան` տոկալու և հաղթելու համար:
Արդարության գործը խաղաղությունն է. այսինքն` ապրել արդար կյանքով, ապրել միայն Ինձ հետ:
Այսօրինակ կյանքն է, որ ապահովություն է գտնում և համակվում անդորրությամբ:
Ապահովությունը այն հանգստությունն է, որ ծնվում է` Ինձ վրա ունեցած ձեր մեծ վստահությունից և հաստատվում` փրկելու ու պահպանելու Իմ խոստումի ու զորության վրա: Ձեռք բերեք այս հանդարտությունը և ամեն գնով պահեք այն:
Հանգստացեք Իմ մեջ:
Ապրեք Իմ մեջ, հանդարտ, լուռ, ապահով. այսինքն` խաղաղ կյանքով: